Կարևոր իրադարձություններ

«Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարողը ձերբակալվել է (տեսանյութ)

18 Մարտ, 2022 12:25
«Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարողը ձերբակալվել է (տեսանյութ)

Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզեցին, որ տղամարդուն բուժհաստատություն են տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Դեպքի վայր մեկնեցին նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն:

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով կատարողի ինքնությունը։

Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերեցին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկեցին, ապա ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին։

 

Լրահոս

Դիտել ավելին