Կարևոր իրադարձություններ

Աննախադեպ վիրահատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում․ ՀՀ-ում 1-ին անգամ կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա

17 Մարտ, 2022 19:24
Աննախադեպ վիրահատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում․ ՀՀ-ում 1-ին անգամ կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա

04.06.2021թ ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Գանգուղեղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։

Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո, տրավմայից մոտ 8 ամիս անց գանգի դեֆեկտը փակելու նպատակով՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա։

Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից:

Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների:

Այսպիսով կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին:

Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն։

 

Լրահոս

Դիտել ավելին