Կարևոր իրադարձություններ

Փրկարարները 15 բեռնատար ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից

10 Մարտ, 2022 23:28
Փրկարարները 15 բեռնատար ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից

Մարտի 10-ին, ժամը 12։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին