Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա․ Լավրով

10 Մարտ, 2022 15:40
Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա․ Լավրով

Ամփոփելով Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Պարզապես ստեղծվում է մի իրավիճակ, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,-նշել է Լավրովը։

Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր էր հարձակվել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա արդեն այս ամիս:

«Չնայած մեր բազմամյա հիշեցումներին, հորդորներին, կոչերին, առաջարկություններին, մեզ ոչ ոք չի լսել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս այս թեմայով մանրամասնորեն խոսել է»,-նշել է դիվանագետը։

 

Լրահոս

Դիտել ավելին