Կարևոր իրադարձություններ

Զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են հայտնի «Զառա» խանութը

06 Մարտ, 2022 15:55
Զինված ավազակային հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են հայտնի «Զառա» խանութը

Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին