Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է Լավրովի հետ հանդիպում Թուրքիայում․ Կուլեբան

05 Մարտ, 2022 17:05
 Հնարավոր է Լավրովի հետ հանդիպում Թուրքիայում․ Կուլեբան

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ  հնարավոր է Թուրքիայում Ռուսաստանի ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, եթե բովանդակային բանակցությունների հեռանկար լինի։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլոն նշել էր, որ իր երկիրը ցանկանում է մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին