Կարևոր իրադարձություններ

Էներգոդարի քաղաքապետը հայտնում է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են

04 Մարտ, 2022 13:36
Էներգոդարի քաղաքապետը հայտնում է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են

Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են։ Այս մասին հայտնել է Էներգոդարի քաղաքապետ Դմիտրիյ Օրլովը, փոխանցոմ է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ատոմակայանը մի քանի ժամ գնդակոծվել է։Ատոմակայանում բռնկված հրդեհը մարվել է։ Ուկրաինական ծառայությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական ուսումնական շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր ալիքում գրել էր․

«Ռուսական բանակը բոլոր կողմերից գնդակոծում է Զապորոժիեի ԱԷԿ-ը՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին