Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հանդիպման կոնկրետ վայրը չի հրապարակվում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։