Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն, որ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակի օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղծ եղած տղամարդու դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, որպես անհայտ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից:
Ավելին՝ այստեղ