Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

27 Հունվար, 2022 00:10
Լոռու մարզում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 26-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1/1՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց, Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած ԳԱԶ 322132 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 16-ամյա Անի Ք-ին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, աղջիկը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

ՃՈ տեսուչ Բարխուդարյանի ուղեկցությամբ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու նպատակով։

Վարորդը եղել է սթափ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին