Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ղեկավարը պնդում է՝ «օմիկրոնը» վերջինը չէ

25 Հունվար, 2022 23:26
ԱՀԿ ղեկավարը պնդում է՝ «օմիկրոնը» վերջինը չէ

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացնում է, որ ենթադրելը, թե Covid-19- ի «Օմիկրոն» շտամը վերջինն է, բավականին վտանգավոր կարող է լինել։ 

Նա ելույթ է ունեցել Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ և իր խոսքում նշել, որ բավականին մեծ հավանականություն կա, որ նոր շտամներ ևս կարող են ի հայտ գալ։

«Սակայն, եթե համավարակի դեմ իրականացվող միջոցներն իրականացվեն համապարփակ կերպով, հնարավոր կդառնա համաճարակի այս փուլի հաղթահարումը»․- նշել է Գեբրեյեսուսը։

 

Լրահոս

Դիտել ավելին