Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Նոր Երզնկա գյուղի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

23 Հունվար, 2022 22:24
Նոր Երզնկա գյուղի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Հունվարի 23-ին, ժամը 19:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտ 5 մ հեռավորության վրա հայտնաբերել Հ․ Մ․-ի (ծնված 1984 թ․) դին։

 

Լրահոս

Դիտել ավելին