Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչ, 28-ամյա Էլվին Ղաֆարովը Աղբուլաղ գյուղի մոտակայքում պայթել է ականի վրա: Այդ մասին հայտնում է oxu.az կայքը:
Կայքի նշում է, որ նա գնացել էր արոտավայրից չվերադարձած իր անասուններին փնտրելու, երբ ոտքը դրել է ականի վրա:
Ղաֆարովին տեղափոխել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: