Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի և ևս 4 անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

21 Հունվար, 2022 20:21
Դավիթ Տոնոյանի և ևս 4 անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը  հեռացել է խորհրդակցական սենյակ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 24-ին։ Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Դատարանը՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։

 

Մանրամասները՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին