Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի և ևս 7 անձի գործի քննությունը հետաձգվել է

19 Հունվար, 2022 18:30
Դավիթ Տոնոյանի և ևս 7 անձի գործի քննությունը հետաձգվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործով դատական նիստը հետաձգվեց մինչ հունվարի 20-ը, ժամը 11։00-ն։ Այս մասին լրագրողներին  հայտնել է գործով մեղադրյալ, ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Մենք նաև միջնորդեցինք ներկայացնել, թե արդյոք գործը մակագրվել է ոչ ազգանունների այբբենական կարգով։ Դատարանը չէր տիրապետում նման տվյալների, նիստը շարունակելու անհնարինություն առաջացավ։ Շահվերդյանը պետք է ճշտի այս հանգամանքը դատարանի նախագահից և ներկայացնի հաջորդ նիստին: Մակագրման պրոցեսը պետք է թափանցիկ լինի, ու պաշտպանվի պատահականության սկզբունքը: Հնարավոր է` դա տեղի չի ունեցել»։

 

Լրահոս

Դիտել ավելին