Կարևոր իրադարձություններ

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

19 Հունվար, 2022 18:04
Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը էկոնոմիկայի նախարարին՝ Վահան Քերոբյանին հարցրեց, թե երբ է հրաժարական տալու։

Նախարարի փոխարեն պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն է Վահան Քերոբյանին արգելել հրաժարական տալ։

«Ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,- հավելեց վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին