Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    454
    464

  • EUR

    469
    487

  • RUB

    6,22
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բջջային օպերատորի ենթակայաններից մարտկոցներ էին գողացել․ ոստիկանություն (տեսանյութ)

18 Հունվար, 2022 20:29
Բջջային օպերատորի ենթակայաններից մարտկոցներ էին գողացել․ ոստիկանություն (տեսանյութ)

Հունվարի լույս 15-ի գիշերը, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվեց, որ «Օպել» մակնիշի մեքենայի համարանիշերը փոխարինված էին, սրահում էլ գողացված մարտկոցներն էին։ Բերման ենթարկված չորս տղամարդկանցից մեկը Երևանի, մյուսը` Նոր Խարբերդի, երկուսը Մասիս քաղաքի բնակիչներ էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նրանք ձերբակալվեցին։
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել էին ընդհանուր 28 մարտկոց: Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին