Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը

18 Հունվար, 2022 14:42
ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ հունվարի 18-ին, «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ` 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում:

Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։

Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին