Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    474
    492

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Վիեննայում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները․ ԱԳՆ

17 Հունվար, 2022 19:05
Վիեննայում քննարկվել են  Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները․ ԱԳՆ

Հունվարի 14-16-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։

Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը։

 

Լրահոս

Դիտել ավելին