Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները

17 Հունվար, 2022 18:06
Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:

Քննարկում է ծավալվել հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունների և մեխանիզմների շուրջ: Գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել է գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Վարչապետը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին