Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար​ (տեսանյութ)

17 Հունվար, 2022 17:27
Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար​ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։

Նախագահ Սարգսյանը ​շրջել է տաղավարում, ծանոթացել ​ ներկայացված ցուցադրություններին։ «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։
Նախագահը ​ կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն​ կտա ​ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։

Հանրապետության նախագահ Սարգսյանն այցելել է նաև «Էքսպո 2020»-ը հյուրընկալող՝ Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավար, ծանոթացել ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։

 

Լրահոս

Դիտել ավելին