Կարևոր իրադարձություններ

Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրը ջրագծի թունավորումը թույլ չտալն էր. մայոր Մկրտչյան

12 Հունվար, 2022 13:33
Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրը ջրագծի թունավորումը թույլ չտալն էր. մայոր Մկրտչյան

Ալմա-Աթայում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր կանխել ահաբեկիչների կողմից տեղի ջրմուղի թունավորումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ խաղաղապահ խմբի հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Հիմնական խնդիրներից մեկը «Դրուժբա» ջրմուղի ջրի թունավորում թույլ չտալն էր: Ջրմուղը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և կար դրա աղտոտման տեսական վտանգ»,- ասել է մայորը։

Հայաստանի խաղաղապահները Ալմա-Աթայում ոչ միայն պաշտպանում են «Դրուժբա»-ի ջրմուղը, այլև ապահովում են ամենամեծ հացի գործարաններից մեկի անվտանգությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին