Կարևոր իրադարձություններ

Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

11 Հունվար, 2022 12:10
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Լուրը ԶԼՄ-ների հետ զրությցում հայտնել են բանաստեղծի ընտանիքից:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:

 

Լրահոս

Դիտել ավելին