Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի Կիզիլորդայի շրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում

06 Հունվար, 2022 21:54
Ղազախստանի Կիզիլորդայի շրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում

Ղազախստանի հարավում գտնվող Կիզիլորդայի շրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում: Այս մասի հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Գուլշար Աբդիկալիկովային:

Մարզում գործում է ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակ։

«Անկարգությունների հետեւանքով 168 մարդ Է տուժել, նրանցից 77-ը հոսպիտալացվել են», - հայտնել Է գործակալությունը:

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ Կիզիլորդայի մարզում անկարգությունների ժամանակ վնաս է հասցվել NurOtan կուսակցության մասնաճյուղին և մարզադպրոցի շենքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին