Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

06 Հունվար, 2022 18:58
Կոտայքի մարզում բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 H 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին