Այսօր հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով Հայաստանը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։
Հայ զինվորականները չեն մասնակցի բողոքի ցույցերը ցրելու և, ինչպես Ղազախստանն ասել է, ահաբեկիչների հետ կռվելու գործողություններին։ Հայաստանից եկած զորախմբի խնդիրն է ապահովել ռազմավարական օբյեկտների պահպանությունը։ Այս մասին հայտնում է infoteka24-ը: