Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ղազախստանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ երեկ երեկոյան Ղրղզստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։