Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

04 Հունվար, 2022 22:13
Նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Այսպես, նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել:

 

Ստացված հաղորդումներից 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է:

Չորս օրվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: Վերջիններս թունավորումը ստացել են ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է խարդախության մեկ դեպք, ևս մեկը՝ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողներն ընթացքավորել են դրանք:

ԱՀ Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին