Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

04 Հունվար, 2022 19:53
Արմավիրի մարզում բախվել են  Mercedes Sprinter-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Հունվարի 4-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա ՄԿրըչ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 3-ամյա Աննա Մ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Mercedes Sprinter-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 48-ամյա Զինա Բ-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Աննա Բ-ն՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին