Կարևոր իրադարձություններ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ

04 Հունվար, 2022 09:14
Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 3-ին, ժամը 22:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Պրոմեթեյ-2 թաղամասում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պրոմեթևսի փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։50-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 27 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին