Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

04 Հունվար, 2022 08:30
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 4-ի գիշերը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: 

Հանրապետության տարածքում`հունվարի 4-ի գիշերը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Լրահոս

Դիտել ավելին