Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

03 Հունվար, 2022 17:19
Մեկնարկել են Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: 
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
 
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին