Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

08 Դեկտեմբեր, 2021 13:50
Սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին