Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոցի բակում մահացած հայտնաբերված տղամարդը որոնվում էր ոտիկանության կողմից

08 Դեկտեմբեր, 2021 10:42
Հիվանդանոցի բակում մահացած հայտնաբերված տղամարդը որոնվում էր ոտիկանության կողմից

Դեկտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ «Մասիս» բժշկական կենտրոնի բակում, նստարանին նստած վիճակում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ առանց բռնության հետքերի:

Ոստիկանության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին պարզվել է, որ մահացածը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձին հանցակցելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 49-ամյա Վրեժ Հ.-ն է: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: 

Լրահոս

Դիտել ավելին