Կարևոր իրադարձություններ

Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից. ՏԿԵ փոխնախարար

03 Դեկտեմբեր, 2021 12:52
Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից. ՏԿԵ փոխնախարար

Այս փուլում Ադրբջանի հետ դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակաման հարցին ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նախարարը նշեց, որ տեղեկատվություն չունի, թե ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան:

«Ես որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև այդ մասով որևէ հստակություն չկա։ Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից», - ասաց ՏԿԵ փոխնախարարը։

Սիմոնյանը նաև ավելացրել, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն», - ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին