Կարևոր իրադարձություններ

Իտալիայի ափերի մոտ ավելի քան 110 ներգաղթյալի են փրկել

19 Հոկտեմբեր, 2015 11:02
Իտալիայի ափերի մոտ ավելի քան 110 ներգաղթյալի են փրկել

Միջերկրական ծովում՝ Իտալիայի ափերի մոտ,113 մարդու են փրկել, որոնք փորձում էին ռետինե նավակով հասնել ափ։ «Reuters»–ի տեղեկացմամբ՝ 8 մարդ զոհվել է։

Նշվում է, որ շաբաթ օրն էլ Իտալիայի ռազմա–ծովային ուժերը 562 ներգաղթյալի էին փրկել, որոնք փորձում էին Եվրոպա հասնել 5նավակով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի նավերը Լիբիայի ափերին 1,8 հազ ներգաղթյալի են փրկել։ Փրկարարական 6 գործողության արդյունքում ափ է հասցվել 1830 մարդ, որոնք տեղավորվել էին 4 մոտորանավակում և ռետինե 2 նավակում։

 

Լրահոս

Դիտել ավելին