Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչներն ստուգայցեր են իրականացրել Կենրոն վարչական շրջանում

02 Դեկտեմբեր, 2021 15:53
ՍԱՏՄ տեսուչներն ստուգայցեր են իրականացրել Կենրոն վարչական շրջանում
Ձմեռնամուտի՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ:
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Լրահոս

Դիտել ավելին