Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

01 Դեկտեմբեր, 2021 13:20
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին