Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին․ կա արգելափակված քաղաքացի

28 Նոյեմբեր, 2021 21:50
ՃՏՊ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին․ կա արգելափակված քաղաքացի

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։32-ին Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտո­մե­քե­նայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին