Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    540
    554

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Արցախում COVID-19 հիվանդներից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր

28 Նոյեմբեր, 2021 13:37
Արցախում COVID-19 հիվանդներից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22924 քաղաքացու հետազոտություն, որից 3888-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00 — 17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։

Լրահոս

Դիտել ավելին