Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

27 Նոյեմբեր, 2021 16:00
Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն:

Նախարարը Վենետիկում կմասնակցի «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անդրեասյանը արդյունքների մաuին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին