Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը. «Հրապարակ»

27 Նոյեմբեր, 2021 08:27
Ով հոգում է ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 17-րդ համագումարն է կայանալու։ ՀՀԿ ԳՄ-ում միաձայն որոշել են՝ Սերժ Սարգսյանին վերընտրել։ ՀՀԿ-ում ավարտվել է կուսակցական «չիստկան»՝ կուսակցականներին առաջարկվել էր վերահաստատել իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մեզ ասացին, որ արդյունքում կուսակցությունում մնացել է 12-13 հազար մարդ։ ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամության պահանջները, քանի որ ուզում են ազատվել պատեհապաշտներից։ Այժմ որոշում են համագումարի անցկացման վայրը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում մնալուն, ապա այստեղ էական դեր է խաղում այն, որ կուսակցության ֆինանսական ծախսերը ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնելու, իսկ ով հոգում է այդ ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին