Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը

26 Նոյեմբեր, 2021 23:46
Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՀՀ ԱԻՆ-ի հետ  համագործակցությունը

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլին նշանակման առթիվ՝ նախարար Փիլոյանը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատման և մոդելավորման, ուսումնական վարժանքների համատեղ իրականացված ծրագրերում: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրման համար և հույս հայտնել, որ այս գործընթացի աշխարհագրությունն ընդլայնվի:

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը մանրամասնել է այն օրակարգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև:
Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ իրենք պատրաստ են ինչպես գործող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ առանձին դիտարկել աղետների ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, սեզոնային հրդեհների արագ արձագանքման հնարավորություններն՝ ընդհուպ մինչև տեխնիկական վերազինում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բնապահպանության և էներգետիկայի բլոկի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:

Լրահոս

Դիտել ավելին