Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 25-ին նոր հրաման է ստորագրել՝ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում կորոնավիրուսի շրջիկ պատվաստումային կետ տեղակայելու մասին:
Հրամանի մեջ ասվում է.
«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին՝ սահմանված կարգով ապահովել.
1) «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում կորոնավիրուսային հիվանդության («Քովիդ-19») դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:
2. Առողջապահության նախարարության ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արման Հովակիմյանին՝ սահմանված կարգով.
1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում կորոնավիրուսային հիվանդության («Քովիդ-19») դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների»: