Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ռուսամետ ընդդիմադիրները դեռ ծանրութեթև են անում. «Հրապարակ»

23 Նոյեմբեր, 2021 08:49
Ռուսամետ ընդդիմադիրները դեռ ծանրութեթև են անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երեւանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։

Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը եւ այլն։ Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը եւ այլք։ Իսկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում։

Նշենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթին կողմ է նաեւ ՌԴ-ն, հավանաբար, ռուսամետ ընդդիմադիրները դեռեւս ծանրութեթեւ են անում՝ ինչ մարտավարություն ընտրել, որ հակառուսական գծի մեջ չհայտնվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին