Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, այցելել Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:
Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Մասնավորապես, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկել հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր, ինչն էլ եղել է այցի գլխավոր նպատակը:
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:
Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:
Հայ բժիշկներ հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին էփոխանցել ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը: Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր: