Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ հայ-վրացական սահմանի մոտ

21 Նոյեմբեր, 2021 12:27
Երկրաշարժ հայ-վրացական սահմանի մոտ

Նոյեմբերի 21-ին` 07:48-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հեռավորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

 

Լրահոս

Դիտել ավելին