Կարևոր իրադարձություններ

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

21 Նոյեմբեր, 2021 00:22
Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին անձնագրային բաժանմունքի սպասասրահից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Մհեր Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով: Այս  մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մհեր Հ.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:

 

Լրահոս

Դիտել ավելին