Կարևոր իրադարձություններ

Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորաշենիկում

20 Նոյեմբեր, 2021 11:25
Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորաշենիկում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզի Նորաշենիկ բնակավայրում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Սամվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Լրահոս

Դիտել ավելին