Կարևոր իրադարձություններ

Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին. Վրաստանի ԱԳ նախարար

19 Նոյեմբեր, 2021 17:27
Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին։ Այս մասին, խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

Զալկալիանին նշել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ հարցով իր դիրքորոշումը հստակ հայտնել է հայ, թուրք, ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ հանդիպումներում։

Նրա խոսքով՝ Թբիլիսին չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծին։ Հիմնական պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է։

 
 

Լրահոս

Դիտել ավելին